ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1.1 ՍԵԴՖԵՍՏ փառատոնն (այսուհետ՝ Փառատոն) ընդգրկում է արվեստի տարբեր ոլորտներ:
1.2 Փառատոնի նպատակն է բացահայտել ՀՀ մարզերի և մայրաքաղաքի տաղանդավոր անհատ կատարողներին, ստեղծագործող խմբերին և ասպարեզ ստեղծել նրանց ելույթների համար:
1.3 Կազմակերպել վարպետության դասեր և հանդիպումներ արվեստագետների հետ:
1.4 Կազմակերպել ART SET պրոդյուսերական կենտրոնի համերգներ`Փառատոնի մասնակիցներով:
1.5 Փառատոնի մասին տեղեկություն կարելի է ստանալ www.artset.am կայքից, Facebook: ART SET Production Center group, ART SET ֆեյսբուքյան էջից, մարզպետարաններից, համայնքապետարաններից, երաժշտական և արվեստի ուսումնական հաստատություններից:
2.1 Փառատոնին կարող են մասնակցել ոչ պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբերը և անհատ կատարողները` առանց տարիքային սահմանափակման;
2.2 Պրոֆեսիոնալ են համարվում այն անհատներն ու խմբերը, որոնց համար տվյալ արվեստի տեսակը հանդիսանում է վարձատրվող աշխատանք: (Բանավոր տեղեկությունը բավարար է):
2.3 Փառատոնին կարող են մասնակցել նաև պրոֆեսիոնալներ, սակայն ովքեր ցանկանում են ելույթ ունենալ իրենց մասնագիտացված աշխատանքից դուրս այլ ժանրում: Օրինակ. պրոֆեսիոնալ երգիչը ցանկանում է հանդես գալ որպես պարող, ասմունքող, որպես որևէ անվանակարգի գործիքային խմբի անդամ, անհատ ջութակահար, դաշնակահար կամ իր մասնագիտական աշխատանքից դուրս այլ տեսակով, առանց սահմանափակման:
3.1 Դասական նվագարաններ՝ դաշնամուր, ջութակ, կլարնետ, շեփոր, քսիլոֆոն և այլն
3.2 Ազգային նվագարաններ՝ թառ, դուդուկ, դհոլ և այլն
3.3 Վոկալ` ակադեմիական, ժողովրդական, էստրադային, ջազային և այլն
3.4 Կիթառ՝ ակադեմիական, էստրադային
3.5 Պար՝ դասական, ժողովրդական, ազգագրական, սպորտային, ժամանակակից
3.6 Դուետներ, տրիոներ, համույթներ, խմբեր՝ դասական գործիքներ, ազգային գործիքներ,
վոկալ, խառը և այլն
3.7 Բեմական խոսք` առակ, արձակ, չափածո, մենախոսություն և այլն
3.8 Թատերական արվեստ՝ թատերական ներկայացում, դրամատիկական, մնջախաղ, երաժշտական, պարային և այլն
3.9 Նկարչություն և դեկորատիվ-կիրառական արվեստ գեղանկար, գծանկար, գրաֆիկա, ասեղնագործություն, փայտի փորագրություն, կավագործություն, գորգագործություն, գոբելեն, բոլոր տեսակի ինքնատիպ մտածողության կոմպոզիցիաներ և այլն
4.1 Փառատոնի կազմակերպման համար անհրաժեշտ հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են Փառատոնի մասնակցության համար սահմանված հավաքագրած վճարներից:
4.2 Հովանավորների կամ աջակիցների առկայության դեպքում միջոցները կուղղվեն Փառատոնի զարգացմանն ուղղված խնդիրների լուծմանը (տեխսարքերի ձեռքբերում, տպագիր խնդիրների ավելի բարձր որակի ապահովում, տրանսպորտային տեղաշարժի կազմակերպում, սննդի ապահովում, համերգների կազմակերպման համար մարզերում և Երևանում դահլիճների ձեռքբերում, տարակարգ մրցանակների ձևավորում, բազմաթիվ այլ հարցերի լուծում):
4.3 Յուրաքանչյուր մասնակցի կողմից վճարման համար սահմանված են հետևյալ չափերը.
— Մենակատարներ (բոլոր անվանակարգերի) — 5.000 դրամ
— Նկարչություն և դեկորատիվ-կիրառական արվեստ — 5.000 դրամ
— Դուետից սկսած բոլոր անվանակարգերի խմբերի յուրաքանչյուր անդամ -4.000 դրամ
Ծանոթություն. Խմբերի ղեկավարները Փառատոնին մասնակցում են անվճար.
4.4 Վճարը փոխանցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ԱՁ «Սեդրակ Խաչատուրի Գրիգորյան» 220299605653000 հաշվեհամարին: (Տես վճարման ձևաթուղթ` N1):
4.5 Վճարում կատարելիս նշել՝ մասնակցի անուն, ազգանունը, վճարվող գումարը, հեռախոսի համարը, անվանակարգը: (Նշել նպատակը՝ մասնակցություն փառատոնին):
4.6 Համույթների և խմբերի մասնակիցների վճարումները կատարել միանվագ, ղեկավարի անուն- ազգանունով, նշել խմբի անունը (…նպատակը՝ մասնակցություն փառատոնին):
4.7 Վճարված գումարը ետ չի վերադարձվում որևէ պատճառով չներկայանալու դեպքում:
4.8 Արցախցի մասնակիցները Փառատոնին մասնակցում են անվճար (Նշել` Արցախ):
4.9 Հատուկ կարիք ունեցող անհատները և ներառական բնույթի խմբերը Փառատոնին մասնակցում են անվճար (Նշել` Հատուկ կարիք )
4.10 «Հատուկ» գործոնը (4,6 և 4.7 կետեր) գնահատման ժամանակ հաշվի չի առնվում:
5.1 Հայտ կարող է ներկայացնել Հայաստանի հանրապետության մարզերում և Երևանում բնակվող ցանկացած անհատ քաղաքացի, ստեղծագործական խումբ կամ ուսումնական հաստատություն:
5.2 Հայտերը ընդունվում են 2024 թվականի փետրվարի 1-ից – մինչև 20-ը.
— Հայտը ուղարկե լ www.artset.am info@artset.am sedrakgrigoryan72@mail.ru էլ. հասցեներին
— Կցել վճարման կտրոնի պատճեն՝ JPEG կամ PDF ձևաչափով. (մինչև 1MB)
— Հնչյունագրով ելույթ ունենալու դեպքում աուդիոնյութերը ուղարկել MP3 ձևաչափով ( 5MB)
5.3 Մասնակիցը կարող է հայտ ներկայացնել մի քանի անվանակարգում, վճարելով յուրաքանչյուր անվանակարգի համար առանձին, առանց զեղչերի:
5.4 Հայտերի ընդունման ավարտից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հայտ ներկայացնող հաստատությունների և անհատների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն անվանակարգերի լսումների և ելույթների ժամանակացույցը:
5.5 Մասնակիցը իրավունք ունի չեղյալ համարել իր հայտը, մինչև հայտերի ընդունման ավարտը` 20.02.2024թ.: Այդ պարագայում կվերադարձվի իր կողմից վճարված գումարը:
5.6 Ներկայացնլով հայտը հաստատում եք, որ ծանոթացել եք Փառատոնին պայմաններին:
6.1 Ծրագրերը թույլատրվում է փոփոխել մինչև հայտերի ընդունման ավարտը (20.02.2024):
6.2 Կատարողական անվանակարգերի մասնակիցները կատարում են 2 ստեղծագործություն արագ և դանդաղ տեմպերով, այն հերթականությամբ ինչպես ուղարկված է հայտով:
6.3 Կատարողական անվանակարգերի երկու ստեղծագործությունների ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 8 րոպեն:
6.4 Ազգային հարվածային նվագարաններ — կատարում է մեկ շարան՝ տարբեր ռիթմերով:
6.5 Վոկալ, վոկալ դուետ, տրիո, համույթ, երգչախումբ — կատարում են երաժշտական ուղեկցությամբ կամ «ա կապելլա»:
6.6 Դասական գործիքների համույթ, ազգային գործիքների համույթ, խառը գործիքների համույթ, վոկալ համույթ ` 4-11 մասնակից `կատարում են առանց խմբավարի:
6.7 Երգչախումբ, դասական գործիքների նվագախումբ, ազգային գործիքների նվագախումբ, խառը գործիքների նվագախումբ `12 և ավելի մասնակից ` կատարում են խմբավարի ղեկավարությամբ:
6.8 Բեմական խոսք անվանակարգում (ասմունք) — ներկայացվում է 2 ստեղծագործություն: Ստեղծագործությունների ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 8 րոպեն:
6.9 Թատերական ներկայացում, մյուզիքլ, այլ ժանր — տևողությունը 30-45 րոպե, 1 գործողությամբ:
Կարելի է ներկայացնել դրամատիկական և մնջախաղային մանրապատումներ (մինչև 8 ր.):
6.10 Պարախումբ, մենապար, պարային դուետ կամ տրիո -պարի երաժշտությունը ներկայացվում է հնչյունագրով (մինչև 5MB): Կատարվում է երկու պար: Մասնակիցների երկրորդ պարը կատարվում է բոլոր մասնակիցների առաջին կատարումներից անմիջապես հետո: Երկրորդ կատարման համար մասնակիցը կարող է փոխել իր բեմական հագուստը:
6.11 Նկարչություն, դեկորատիվ-կիրառական արվեստ — ներկայացվում է ցանկացած ժանրի ազատ թեմայով 2 աշխատանք: Նկարները` ստվարաթղթե շրջանակով (պասպարտուով) A3 կամ A2 չափի: Բոլոր աշխատանքների վրա փակցվում են համարներով թղթիկներ և մասնակցի տարիքը:
6.12 Ստեղծագործության (աշխատանքի) դարձերեսին նշվում է հեղինակի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ստեղծագործության անվանումը, ուսումնական հաստատությունը: Եթե գործի վրա գրելն անհնար է, տվյալները ներկայացվում են աշխատանքին կից տպագիր թղթով:
6.13 Աշխատանքները ներկայացվում են Փառատոնի անցկացման վայր նախապես հայտարարված ցուցահանդեսից երկու օր առաջ: Անհրաժեշտության դեպքում մասնակցի կողմից ներկայացվում են աշխատանքների ցուցադրման համար հենակներ և այլ պարագաներ:
7.1 Մասնակիցը փառատոնի անցկացման վայր է ներկայանում իր ելույթի նշված ժամից առնվազն մեկ ժամ առաջ: Գրանցվում է տեղում գործող քարտուղարությունում: Ներկայանում է բեմական հագուստով, երաժշտական գործիքով, ինչպես նաև իր ելույթին անհրաժեշտ բոլոր պարագաներով:
7.2 Փառատոնի լսումները անցկացվում են մեկ փուլով:
7.3 Լսումները տեղի կունենան Արարատի մարզի Վեդի համայնքի երաժշտական դպրոցի և մշակույթի տան համերգային դահլիճներում, մեկ շաբաթվա ընթացքում 3 օր, մեկ ամսում 12 օր, ժամը՝ 15:00-ից մինչև 20:00 ժամանակահատվածում, մեկ ընդմիջումով:
7.4 Փառատոնի հաղորդավարը ելույթից առաջ հայտարարում է մասնակցի տարիքը, հերթական համարը, ստեղծագործության հեղինակի անունը և ստեղծագործության անվանումը:
7.5 Մասնակիցը ներկայացնում է երկու ստեղծագործություն իրար հետևից, ինչպես ներկայացված է հայտում, ընդմիջելով մի քանի վայրկյան` առանց բեմից հեռանալու, բացի «Պար» կարգից:
7.6 Երգ-խոսքային ելույթները ներկայացվում են բնական ձայնով, առանց խոսափողի
7.7 Վոկալ-նվագախմբային, Վոկալ՝ մինուսային հնչյունագրով (մինչև 5MB) անվանակարգի մասնակիցները ելույթ են ունենում խոսափողով:
7.8 Ելույթների հերթականությունը որոշվում է ըստ մասնակցի տարիքի և այբբենական կարգի:
7.9 Փառատոնի անցկացման վայրից հեռու բնակվող մասնակիցը ելույթ է ունենում արտահերթ, համապատասխան անվանակարգի իր տարիքային խմբում:
8.1 Բոլոր մասնակիցների ելույթները գնահատվում են 3 անձից բաղկացած նեղ մասնագիտական հանձնախմբի կողմից, որոնց սաները չեն մասնակցում Փառատոնին:
8.2 Ելույթների գնահատման նպատակը մասնակիցների մասնագիտական կարգը որոշելն է և Փառատոնի ԵԶՐԱՓԱԿԻՉ (ԳԱԼԱ) ՀԱՄԵՐԳԻ ծրագիրը կազմելն է, որի ընթացքում ելույթ կունենան ամենաբարձր միավորներ վաստակած ոչ բոլոր անհատներն ու խմբերը: Գնահատման կարգը հաշվի կառնվի ATR SET կենտրոնի կազմակերպած այլ համերգների ընթացքում:
8.3 Բոլոր մասնակիցները տարբեր չափի միավորներ և ըստ այդմ տարբեր դիպլոմներ կստանան: Բոլորը ուսուցիչների ու ծնողների հետ միասին կկարող են մասնակցել ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻՆ որպես հանդիսատես: Բոլոր մասնակից-դիպլոմակիրների անունները կհայտարարվի բեմից:
8.4 Յուրաքանչյուր ստեղծագործություն գնահատվում է 1-10 միավոր սանդղակով, հանձնախմբի յուրաքանչյուր անդամի կողմից: Ըստ այդմ առավելագույնը դառնում է 60 միավոր: (3x2x10):
8.5 Հանձնախմբի գնահատման թերթիկում նշված են միայն մասնակցի հերթական համարը, տարիքը, ստեղծագործության հեղինակի անունը և ստեղծագործության անվանումը:
8.6 Հանձնախմբի գնահատականները կախված չեն նվագակցման, հնչյունային տեխնիկայի որակից: Գնահատումը կատարվում է ըստ մասնակցի տարիքի, ծրագրի և կատարման որակի: Լսումների ընդմիջմանը հայտարարվում է առաջին բաժնի մասնակիցների միավորները:
8.7 Լսումների ժամանակ հանձնախմբի անդամները իրավունք չունեն ընդհատել ելույթը:
8.8 Մասնակցի միավորները հայտարարվում է իր անվանակարգի բոլոր լսումների վերջում:
8.9 Հանձնախմբի կողմից արձանագրված միավորները ենթակա չեն փոփոխման:
8.10 Հանձնախմբի որևէ անդամի բացակայության դեպքում գնահատում է Փառատոնի նախագահը:
8.11 ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ կարող են ստանալ տարբեր անվանակարգերի անհատներ կամ խմբեր, բայց ոչ ավելի, քան 5 ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ, որը ընտրվում է բոլոր անվանակարգերի լսումների ամենավերջում և հաստատվում է ժյուրիներից կազմված ընդհանուր Խորհրդի կողմից:
8.12 ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ 1 ՄՐՑԱՆԱԿ Է, որը ընտրվում է բոլոր լսումներից հետո, Փառատոնի ամենավերջում, ժյուրիի ընդհանուր Խորհրդի առաջարկությամբ և Փառատոնի նախագահի պարտադիր համաձայնությամբ ու հաստատմամբ:
8.13 «ՄԵԾ» և «ՆԱԽԱԳԱՀԻ» մրցանակները հայտարարվում են միայն ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻ ժամանակ: ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ բեմում հանձնում են ժյուրիի ընդհանուր Խորհրդի անդամները, իսկ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ հայտարարում և հանձնում է անձամբ` Փառատոնի նախագահը:
8.14 ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻ ժամանակ, թվարկման կարգով հայտարարվում են Փառատոնի բոլոր մասնակիցների ստացած դիպլոմների կարգը և նրանց անունները:
9.1 Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող է ճանաչվում տվյալ անվանակարգում առավելագույն միավոր վաստակած անհատ մասնակիցը կամ խումբը:
— ՍԵԴՖԵՍՏ ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ (60 ++) – 1 մրցանակ
— ՍԵԴՖԵՍՏ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ (60 + միավոր) – 5 մրցանակ
— Առաջին մրցանակ (57,58, 59, 60 միավոր)–Բոլորը, ովքեր ստացել են 57-60 միավոր
— Երկրորդ մրցանակ (51, 52,53, 54, 55, 56 միավոր) – Բոլորը, ովքեր ստացել են 51-56 միավոր
— Երրորդ մրցանակ (44, 45, 46,47,48,49,50 միավոր) – Բոլորը, ովքեր ստացել են 44-50 միավոր
— Նոմինացիաներ (36,37,38,39,40,41,42,43 միավոր)-Ըստ առանձին որակների 36-43 միավոր
— Փառատոնի մասնակից (30,31,32,33,34, 35, 36 միավոր)-Բոլորը, ովքեր ստացել են 30-35 միավոր
10.1 Մրցանակների հետևյալ կարգերի հետ հանձնվում են.
ՍԵԴՖԵՍՏ ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ – Փառատոնի խորհրդանիշ-արձանիկ և դիպլոմ
ՍԵԴՖԵՍՏ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ – Գավաթ` Փառատոնի խորհրդանիշով և դիպլոմ
Առաջին մրցանակ- Ոսկեփայլ կրծքանշան և դիպլոմ
Երկրորդ մրցանակ- Արծաթափայլ կրծքանշան և դիպլոմ
Երրորդ մրցանակ- Բրոնզե կրծքանշան և դիպլոմ
Նոմինացիաներ — Խորհրդանիշ-հուշանվեր և հատուկ անվանակարգը նշված դիպլոմ
Փառատոնի մասնակից – Մասնակցության վկայագրեր
10.2 Դուետի, տրիոյի, համույթի և խմբի դեպքում մրցանակը, դիպլոմը շնորհվում է տվյալ խմբի ղեկավարին, իսկ խմբի անդամները ստանում են փառատոնի մասնակցության վկայագրեր:
10.3 Փառատոնի մասնակիցների ուսումնական հաստատությունների տնօրենները և ուսուցիչները ստանում են Փառատոնի մասնակցության ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ:
10.4 Մրցանակաբաշխությանը չներկայացած մրցանակակիրները՝ մրցանակները, դիպլոմները, վկայականները վերցնում են Փառատոնի կազմկոմիտեից:
10.5 Տարվա ընթացքում կազմակերպվում են առանձին հավաքական համերգներ, սակայն ոչ բոլոր մասնակիցների հետ և համերգների մասնակիցները ընտրվում են ժյուրիի առաջարկով:
10.6 Գալա համերգը և մրցանակակիրների նկարները կտեղադրվեն www.artset.am կայքում:
11.1 Փառատոնի լսումների ժամանակ հանդիսատեսի մուտքը դահլիճ ազատ է, սակայն ոչ ելույթների ընթացքում: Ելույթին խանգարող անձը հրավիրվում է դահլիճից դուրս:
11.2 Ելույթների ժամանակ ելումուտն ու անցուդարձը դահլիճում արգելվում է: Ելույթի ընթացքում հանդիսատեսը չի կարող մտնել դահլիճ կամ լքել դահլիճը մինչև ընդմիջում:
11.3 Մասնակիցներին և հանդիսատեսին արգելվում է օգտագործել դահլիճը աղտոտող, հրդեհ առաջացնող պարագաներ դահլիճում օգտագործել սնունդ և հյութ: Կարելի է միայն ջուր:
11.4 Մասնակիցը ստանում է 0 միավոր, եթե նա կամ ներկայացուցիչը վնաս է պատճառում գույքին, վիրավորանք հասցնում հանդիսատեսին, այլ մասնակցին, հանձնախմբի անդամին, փառատոնի կազմկոմիտեին, ինչպես նաև փորձում է որևէ կերպ ազդել գնահատականի վրա:
11.5 Փառատոնի մասնակիցների ելույթը սպորտային վերնազգեստով արգելվում է:
12.1 Փառատոնի կազմակերպիչները իրավունք ունեն տեսանկարահանել և լուսանկարահանել Փառատոնի ընթացքը, հեռարձակել դրանք համացանցով www.artset.am կայք, ուղիղ եթեր You Tube «ART SET» Production Center, հրավիրվել թղթակիցներ, օգտագործել Փառատոնին վերաբերվող նյութերը մամուլում, «ART SET» կենտրոնի գովազդներում և տպագիր նյութերում:
12.2 Նվագակցողի բացակայության դեպքում նվագակցող չի տրամադրվում:
12.3 Փառատոնի մասնակիցների ցուցակները, ելույթների օրերն ու ժամերը, մասնակիցների ընդհանուր միավորները, մրցանակային կարգերը, փառատոնի ընթացքին վերաբերվող այլ տեղեկություններ և հնարավոր փոփոխությունները կուղարկվեն յուրաքանչյուր անհատ մասնակցի և մասնակից խմբի, ուսումնական հաստատության էլեկտրոնային հասցեին:
12.4 Կերպարվեստի ժանրերի մասնակիցները իրենց ստեղծագործությունները կարող են վերցնել ցուցահանդեսի ավարտից 1-3 օրվա ընթացքում՝ Փառատոնի անցկացման վայրից:
12.5 Փառատոնի կազմակերպիչները կարող են կատարել փոփոխություններ, եթե տվյալ փոփոխությունները նպաստում են Փառատոնի անցկացման բարելավմանը:
12.6 Փառատոնը ամբողջությամբ, կամ մասնակի կարող է հետաձգվել կամ չկայանալ ֆորս-մաժորային դեպքում, որոնք չեն կարող կարգավորվել Փառատոնի կազմակերպիչների կողմից:
12.7 Բարդ իրավիճակում, հնարավորության դեպքում Փառատոնը կանցկացվի օնլայն:
12.8 Բոլոր կարգի նորությունները և փոփոխությունները տեղ կգտնեն www.artset.am կայքում: Կայքը պատրաստել է PR Focus ընկերությունը:
12.9 ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՆՎԱՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՄԲԵՐ, ՈՎՔԵՐ ԿՍՏԱՆԱՆ «ՍԵԴՖԵՍՏ» ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԻ ԴԻՊԼՈՄ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ: